Մորուքի փոխպատվաստումը էսթետիկ վիրահատական միջամտուքյուն է, որի ընթացքում գրաֆտները տեղափոխվում են դոնորային հատվածից դեմքի այն հատվածներ, որտեղ բացակայում է կամ անհամաչափ և նոսր է մորուքի աճը։ Վիրահատությունը կատարվում է միկրո-FUE մեթոդով, ինչը թույլ է տալիս հասնել բարձր ճշգրտության և բնական արդյունքի։
Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, տևում է միջինում մինչև 8 ժամ և բուժառուի համար անցնում է հարմարավետ և անցավ: Ընթացքում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, բուժառուների մեծամասնության համար մեկ վիրահատությունը բավական է ցանկալի արդյունքին հասնելու համար, իսկ կրկնակի վիրահատության անհրաժեշտությունը շատ հազվադեպ է առաջանում։
Ժամանակակից աշխարհում մորուքը տղամարդկային տեսքի կարևոր էլեմենտ է։ Մորուքի փոխպատվաստման գլխավոր առավելություններից մեկը նախնական պլանավորումն է՝ ձևի, աճի ուղղության և խտության, որոնք առավելագույնս մոտ են դեմքի բնական առանձնահատկություններին։ Սա ապահովում է բնական տեսք և համաչափ խտություն։
Մորուքի փոխպատվաստումը առաջարկվում է տղամարդկանց՝
Վիրահատությունը սովորաբար իրականացվում է 22 տարեկանը լրանալուց հետո։ Հորմոնալ խանգարումների կամ սրտանոթային հիվանդությունների դեպքերում վիրահատությունը նշանակվում է միայն մանրամասն բժշկական քննությունից և բժշկի խորհրդակցությունից հետո։
Գրաֆտների էքստրակցիան կատարվում է միկրո FUE մեթոդով, որի ժամանակ յուրաքանչյուր ֆոլիկուլը առանձին-առանձին դուրս է բերվում։ Միկրոանցքեր ստեղծելու համար օգտագործվում են սափֆիրե գործիքներ:
Մեթոդը ապահովում է՝
Վերջին շրջանում գրաֆտները սովորաբար վերցվում են գլխի ծոծրակային շրջանից, քանի որ այդ հատվածի մազերը դիմացկուն են թափվելու նկատմամբ։ Որպես դոնորական շրջան կարող են դիտարկվել նաև մարմնի այլ հատվածներ:
The Clinic-ում բուժառուները ստանում են օբյեկտիվ և ազնիվ գնահատական իրենց կլինիկական իրավիճակի վերաբերյալ։ Մեր մասնագետները՝
Այս պահին The Clinic-ում հաջողությամբ իրականացվել են մորուքի փոխպատվաստումներ Sapphire FUE մեթոդով։ Վիրահատության բոլոր փուլերը վերահսկվում են փորձառու բժիշկների կողմից, որոնք օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ և հաստատված բժշկական ուղեցույցներ:
Մորուքի փոխպատվաստումից հետո վերականգման գործընթացը արագ է։ Առաջին օրերին կարող են նկատվել՝
Այս ախտանիշերը ժամանակավոր են և սովորաբար անհետանում են մի քանի օրվա ընթացքում։ Պետք է հաշվի առնել, որ դեմքի մաշկը ավելի զգայուն է, քան գլխի մաշկը, այդ պատճառով առաջին 2–3 օրերին այտուցը կարող է ավելի նկատելի լինել, բայց սա համարվում է օրգանիզմի նորմալ արձագանք։