Գլխամաշկի Մեզոթերապիա

Գլխամաշկի մեզոթերապիան. դա արդյունավետ և ժամանակակից միջամտություն է, որը կիրառվում է մազաթափության կանխարգելման, մազերի աճի խթանման և գլխամաշկի ընդհանուր առողջության բարելավման համար։

Միջամտության  ընթացքում գլխամաշկի մեջ միկրոինյեկցիաների միջոցով ներարկվում  են հատուկ մեզոկոկտեյլներ, որոնք պարունակում են վիտամիններ, ամինաթթուներ, հիալուրոնաթթու, պեպտիդներ, հանքանյութեր և այլ կենսաակտիվ բաղադրիչներ։ Դրանք նպաստում են մազարմատների սնուցմանը և ակտիվացնում մազերի ֆոլիկուների աշխատանքը։

Գլխամաշկի մեզոթերապիայի առավելությունները՝

  • մազաթափության նվազեցում,
  • մազերի աճի ակտիվացում,
  • մազերի խտության և ամրության բարձրացում,
  • գլխամաշկի արյան շրջանառության բարելավում,
  • ճարպայնության և թեփի նվազեցում,
  • գլխամաշկի առողջության վերականգնում։

Գլխամաշկի մեզոթերապիան իրականացվում է կուրսով՝ կախված խնդրի աստիճանից և անհատական առանձնահատկություններից։ Միջամտությունը անվտանգ է, նվազ ինվազիվ և ապահովում է երկարաժամկետ արդյունք՝ ճիշտ իրականացման դեպքում։

Մեզոթերապիան Մազերի փոխպատվաստումից Հետո

Փոխպատվաստումից  հետո մեզոթերապիան արագացնում է անգիոգենեզը՝ նոր անոթների առաջացումը, սնուցում է փոխպատվաստված ֆոլիկուլները և նպաստում մազերի արագ վերականգնմանը։ Վիտամինների, հանքանյութերի և ամինաթթուների շնորհիվ մեզոթերապիան՝ 

  • արագացնում են փոխպատվաստված մազերի աճը
  • բարձրացնում են մազերի խտությունն ու առաձգականությունը
  • բարելավում են մազերի կառուցվածքը և փայլը

Կանոնավոր ընթացող սեանսները զգալիորեն բարձրացնում են փոխպատվաստման արդյունավետությունը և կրճատում վերականգնման ժամանակահատվածը շոկային մազաթափությունից հետո։

Ինչպե՞ս Է Անցնում Մեզոթերապիան

  • Գլխամաշկը ցավազրկվում է  տեղային անզգայացման միջոցներով՝ առավելագույն հարմարավետության ապահովման համար։
  • Ասեղները  շատ կարճ և բարակ են, հետեւաբար միջամտությունը գրեթե առանց ցավի է։

Մեզոթերապիայի Կողմնակի Ազդեցությունները

Միջամտությունը  համարվում է անվտանգ և չունի ծանր կողմնակի ազդեցություններ: Որոշ բուժառուների մոտ հնարավոր են՝

  • թեթև քոր;
  • ալերգիկ ռեակցիա մեզոկոկտեյլի  բաղադրիչների նկատմամբ 

Ե՞րբ այցելել Մեզոթերապիայի Մազերի Փոխպատվաստումից Հետո

Մենք խորհուրդ ենք տալիս իրականացնել միջամտությունը ամսական մեկ անգամ 1 տարվա ընթացքում, սկսած FUE-փոխպատվաստումից մեկ ամսից անց:  Տևողությունն ու ինտենսիվությունն  ընտրվում են անհատապես՝ կախված մազերի վիճակից և օգտագործվող միջոցներից։

Պրոցեդուրայի անցկացումը մասնագիտական կլինիկայում փորձառու բժիշկների կողմից ապահովում  է բարձր արդյունավետություն և անվտանգ արդյունք։

Ու՞մ Համար Է Նախատեսված Մեզոթերապիան

Մեզոթերապիան նախատեսված է՝

  • նրանց համար, ովքեր ունեն ժառանգական նախատրամադրվածություն մազաթափությանը
  • երբ մազերի աճը դանդաղ է և դրանց խտությունը նվազել է
  • սթրեսային կամ հանկարծակի մազաթափությունից հետո
  • թուլացած, բարակ և կոտրվող մազերի դեպքում։

Պրոցեդուրան հարմար է ցանկացած տարիքի բուժառուների համար։

Ու՞մ Համար Է Հակացուցված Մեզոթերապիան

Մեզոթերապիան չի առաջարկվում՝

  • կերակրող կանանց
  • ուռուցքային հիվանդություններ ունեցող բուժառուներին 
  • շաքարային դիաբետով մարդկանց
  • հակակոագուլյանտներ ընդունող անձանց

Պրոցեդուրայից առաջ կարևոր է բժշկին հայտնել բոլոր առկա հիվանդությունները և ընդունվող դեղերը։

Մեզոթերապիան The Clinic-ում

The Clinic-ում մեզոթերապիայի սեանսները կատարվում են փորձառու բժիշկների կողմից, ովքեր անցել են հատուկ սերտիֆիկացում։

Միջամտությունը  ներառում է՝

  • բուժառուի առողջական  վիճակի և բժշկական պատմության մանրամասն վերլուծություն
  • մեզոկոկտեյլի անհատական ընտրություն
  • ինյեկցիաների կատարում հարմարավետ և հիգիենիկ միջավայրում
  • Պրոցեդուրայից հետո վերահսկողություն և խորհուրդներ

Բուժառուները  ստանում են մանրամասն խորհրդատվություններ միջամտության  բոլոր փուլերում, ինչը ապահովում է մազերի անվտանգ և արդյունավետ վերականգնում։