Մազերի փոխպատվաստման երկար սպասված օրը վերջապես հասել է։ Այս կարևոր պահին լիովին բնական է զգալ անհանգստություն և հաճելի սպասում։ Սկսվում է Ձեր կերպարանափոխումը:
Որպեսզի վիրահատությունը տեղի ունենա հարմարավետ, անվտանգ և առավելագույն արդյունավետությամբ, «The Clinic» բժշկական կենտրոնը պատրաստել է մանրամասն ուղեցույց, որտեղ ներկայացված է ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը մազերի փոխպատվաստման օրվա մասին։
Մազերի փոխպատվաստման օրը գործընթացը սկսվում է բժշկական փաստաթղթերի ստորագրմամբ և բուժառուների նախապատրաստումով:
Վիրահատությունից առաջ՝
Այս բոլոր քայլերը անհրաժեշտ են անվտանգության ապահովման և ճշգրիտ բժշկական պլանավորման համար։
Մազերի փոխպատվաստման վիրահատությունը սովորաբար տևում է 6-ից 8 ժամ՝ կախված գրաֆտերի քանակից, վիրահատության ծավալից բուժառուի անհատական առանձնահատկություններից։
Վիրահատության ընթացքում դուք չեք ձանձրանա.
Մենք անում ենք առավելագույնը, որպեսզի ամբողջ վիրահատությունը անցնի հնարավորինս հարմարավետ և հանգիստ միջավայրում։
Մազերի տրանսպլանտացիայի գործընթացը կատարվում է հստակ կառուցված պլանի համաձայն։
Մազերի Փոխպատվաստման վիրահատությունը կատարվում է հստակ դասակարգված պլանի համաձայն։
Հիմնական փուլերը՝
Մինչ վիրահատությունը բուժառուն կարող է քննարկել իր բոլոր սպասելիքները, ցանկություններն և պատկերացումները բժշկի հետ։
«The Clinic» բժշկական կենտրոնը մազերի փոխպատվաստման օրը նախօրոք կազմակերպում է բուժառուների լանչը: Մենք հաշվի ենք առնում Ձեր անհատական նախասիրությունները, ուստի խնդրում ենք պարտադիր նախապես տեղեկացնել, եթե.
Վիրահատության հաջորդ օրը բուժառուները կրկին այցելում են կլինիկա:
Այցի ընթացքում՝
Իրականցվում է վիրակապություն և վերքերի խնամք
Բուժառուն ստանում է մանրամասն հետվիրահատական ցուցումներ