Մազերի Լվացում Մազերի Փոխպատվաստումից Հետո

Մազերը ճիշտ լվանալը վիրահատությունից հետո՝ հաջողված  փոխպատվաստման  կարևոր փուլերից մեկն  է։ Հենց այս  շրջանում է սկսվում ապաքինման գործընթացը և հաստատվում են փոխպատվաստված ֆոլիկուլները, այդ պատճառով շատ կարևոր է պահպանել բժշկի բոլոր ցուցումները։

The Clinic-ում բուժառուները  ստանում են մանրամասն ցուցումներ գլխի լվացման վերաբերյալ՝ վիրակապության  ընթացքում, վիրահատության հաջորդ օրը:  Մեր մասնագետները ցուցադրում են, թե ինչպես ճիշտ լվանալ մազերը փոխպատվաստումից հետո, որպեսզի չվնասվեն իմպլանտները և արագանա վերականգնումը։

Ե՞րբ Կարելի Է Լվանալ Մազերը Փոխպատվաստումից Հետո

Առաջարկություններ՝

  • սկսել գլուխը լվանալ 36–48 ժամ անց, իդեալական է՝ վիրահատությունից 2 օր հետո
  • առաջին ամսում խորհուրդ է տրվում մազերը լվանալ օրը մեկ անգամ

Կանոնավոր և զգույշ լվացումը օգնում է պահպանել գլխի մաշկի մաքրությունը և նպաստում ճիշտ ապաքինմանը։

Օգտագործեք Խորհուրդ Տրված Շամպուններ

Փոխպատվաստումից  հետո օգտագործվող շամպունը  չպետք է պարունակի սուլֆատներ և ագրեսիվ բաղադրիչներ։ 

The Clinic կլինիկայի բժիշկը կընտրի համապատասխան շամպուն՝ հաշվի առնելով՝

  • գլխամաշկի տեսակը
  • փոխպատվաստված գոտու վիճակը
  • բուժառուի  անհատական առանձնահատկությունները

Գլխամաշկը լվանալիս՝

  • ջուրը չպետք է շատ տաք կամ սառը լինի
  • օգտագործեք գոլ ջուր
  • ջրի շիթը  պետք է շատ թույլ լինի

Առաջին 14 օրվա ընթացքում վիրահատությունից հետո՝

  • խուսափեք ցնցուղի գլխիկի օգտագործումից
  • նախախընտրելի է ջուրը լցնել ձեռքով

Սա օգնում է պաշտպանել փոխպատվաստված գրաֆտերը մեխանիկական ազդեցությունից։

Մազերի Չորացում Փոխպատվաստումից Հետո

Դոնորային գոտին և փոխպատվաստված  գոտին պահանջում են տարբեր մոտեցում չորացման հարցում։

Առաջարկություններ՝

  • Փոխպատվաստված հատվածը  անհրաժեշտ է նրբորեն տպտպացնել թղթե սրբիչով
  • չտրորել և չսեղմել  տրանսպլանտատները
  • դոնորային շրջանը  կարելի է սրբել սովորական սրբիչով

Ֆենի օգտագործումը, հատկապես տաք ռեժիմում, չի խրախուսվում:  Ավելի լավ է թողնել մազերը բնական  չորանան։