Մազերի Փոխպատվաստումից Հետո

Հետվիրահատական խնամքը մազերի փոխպատվաստման վիրահատության կարևորագույն փուլերից մեկն է։ Նույնիսկ իդեալական կատարած վիրահատությունը պահանջում է ճիշտ վերականգնում։ 

Վիրահատությունից հետո դուք կառընչվեք  մի շարք սահմանափակումների, որոնց անհրաժեշտ է հետևել, որպեսզի ստանաք բնական տեսք ունեցող և կայուն արդյունք։

Բժշկի ցուցումներին հետևելը ուղիղ կերպով ազդում է թե՛ բուժման որակի, թե՛ վերջնական արտաքին տեսքի վրա։

Գլխամաշկի Տեսքը Վիրահատությունից Հետո

Գլխամաշկի ժամանակավոր փոփոխություններ:

Մազերի փոխպատվաստումից հետո դոնորային և ռեցիպիենտ գոտիները կարող են լինել փոքր ինչ կարմրած կամ  վնասված։ Դոնորային շրջանում հաճախ նկատվում են փոքր կետավոր հետքեր՝ գրաֆտների էքստրակցիայի տեղերը։

Սա մաշկի նորմալ և ժամանակավոր փոփոխություն  է վիրահատությունից հետո առաջին օրերին։

Կարմրություն Եվ Զգայունություն

Մազերի փոխպատվաստումից հետո առաջին 48 ժամվա ընթացքում անհրաժեշտ է խուսափել փոխպատվաստված հատվածին դիպչելուց։
Թեթև կապտուկները  և կարմրությունը սովորաբար անցնում են 7–10 օրվա ընթացքում։

Թեթև Ցավ Վիրահատությունից Հետո

FUE վիրահատությունից հետո ուժեղ ցավը հանդիպում է հազվադեպ։ Հնարավոր է փոքր անհարմարություն դոնորային գոտում, հատկապես վիրահատությունից հետո առաջին գիշերը։
Բժշկի կողմից նշանակված ցավազրկող դեղամիջոցները արդյունավետորեն օգնում են մեղմել այս զգացողությունները։

Թեթև Արտադրություն Առաջին Գիշերը

Առաջին գիշերվա ընթացքում դոնորային և ռեցիպիենտ գոտիներում կարող է լինել թեթև պլազմայի կամ արյան  արտազատում։
Սա նորմալ երևույթ է և լրացուցիչ միջամտություն չի պահանջում։

Այտուցվածություն Մազերի Փոխպատվաստումից Հետո

Վիրահատությունից 3–4-րդ օրը որոշ բուժառուների  մոտ կարող է առաջանալ այտուց ճակատի հատվածում և աչքերի շուրջ։
Խորհուրդներ այտուցը նվազեցնելու համար՝

  • քնել միայն մեջքկ վրա, գլուխը սովորականից բարձր դիրքով 
  • առաջին 5 օրերի ընթացքում օգտագործեք ճանապարհորդական բարձ
  • խուսափեք գլուխը առաջ կախելուց  (հատկապես հեռախոս օգտագործելիս կամ կարդալիս)

Այս քայլերը օգնում են նվազեցնել արտահայտված այտուցի առաջացման հավանականությունը։

Շոկային Մազաթափություն

Մազերի փոխպատվաստումից 13-րդ օրից մինչև մոտ 3 ամիս ժամանակահատվածում հնարավոր է ժամանակավոր մազաթափություն՝

  • փոխպատվաստված գոտում
  • դոնորային գոտում
  • ձեր ինքնուրույն աճող մազերի գոտիներում

 Այս երևույթը կոչվում է շոկային մազաթափություն և հանդիսանում է օրգանիզմի նորմալ արձագանք վիրահատությանը:  Մազերը կրկին կաճեն։

Կեղևներ Եվ Քոր

Կեղևների և քորի առաջացումը վերականգնման բնականոն փուլ է։
Գլխամաշկի քորը սովորաբար վկայում է լավացման  մասին։ Կեղևները կարող են պահպանվել մազերի փոխպատվաստումից հետո մոտ 7–10 օր և աստիճանաբար ինքնուրույն թափվում են։

Որքա՞ն է Տևում Վերականգնումը Մազերի Փոխպատվաստումից Հետո

Վերականգնման և մազերի աճի ամբողջ գործընթացը տևում է մոտ 6–12 ամիս, իսկ վերջնական արդյունքի ձևավորումը կարող է շարունակվել մինչև 18 ամիս։

Վերականգնման փուլեր՝

  • առաջին 2–4 շաբաթների ընթացքում սկսվում է փոխպատվաստված մազերի աճը
  • հետո կարող է առաջանալ ժամանակավոր շոկային մազաթափություն
  • առաջին երկու շաբաթները համարվում են ամենազգայուն շրջանը
  • առաջին երկու շաբաթների ավարտից հետո բուժառուների մեծ մասը աստիճանաբար վերադառնում է սովորական կյանքի ռիթմին

Ե՞րբ Են Դառնում Նկատելի Մազերի Փոխպատվաստման Արդյունքները

Մազերի փոխպատվաստումը աստիճանական գործընթաց է, որը պահանջում է համբերություն։ Փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար՝

Սկզբնական ժամկետներ․

  • առաջին տեսանելի արդյունք՝  մոտ 6 ամսից
  • Սկզբնական արդյունք՝  մոտ 12 ամսից
  • վերջնական արդյունք՝ մոտ 18 ամսից

Պե՞տք է Արդյոք Կրել Վիրակապ Վիրահատությունից Հետո

Եթե ճակատի շրջանում առկա է այտուց, դրա սահմանափակման համար կարող է դրվել էլաստիկ վիրակապ։
Բոլոր հետվիրահատական վիրակապերը փոխվում և վերահսկվում են «The Clinic» բժշկական կենտրոնում։

Ե՞րբ է Սկսվում Մազերի Աճը Փոխպատվաստումից Հետո

Մազերի աճը սկսվում է անմիջապես վիրահատությունից հետո։ Երկու շաբաթ անց փոխպատվաստված հատվածներում տեսանելի են դառնում փոխպատվաստված մազերը, որոնք ծածկված են կեղևներով։

Մազերի ակտիվ աճը շարունակվում է 12–18 ամիս՝ աստիճանաբար ձևավորելով մազերի խտությունը և բնական արտաքին տեսքը։