Հաճախ Տրվող Հարցեր

Մինչ Վիրահատությունը

Կանայք Կարո՞ղ Են Մազերի Փոխպատվաստման Վիրահատության Թեկնածու Լինել։
  • Այո։  Կանանց մոտ մոտավորապես 40–45%-ը կյանքի ընթացքում բախվում է նկատելի մազաթափության։ Կանանց մազերի փոխպատվաստման վիրահատությունը հնարավոր է համապատասխան դեպքերում, հատկապես երբ առկա է միջին կամ առաջային  մազերի նոսրացում և բավարար դոնորային մազեր։

The Clinic-ում մազերի փոխպատվաստման բուժառուների  մոտավորապես 10%-ը կանայք են, և յուրաքանչյուր դեպք մանրակրկիտ գնահատվում է՝ բնական և արդյունավետ արդյունքներ ապահովելու համար։

Մազերի փոխպատվաստման վիրահատության համապատասխանությունը որոշվում է անհատապես, քանի որ յուրաքանչյուր բուժառու  ունի իր նպատակներն ու սպասումները արտաքին տեսքի վերաբերյալ։ Ընդհանուր ընդունված չափանիշով՝ թեկնածուները տղամարդկանց դեպքում պետք է ունենան Նորվուդի սանդղակի առնվազն 2-րդ աստիճան կամ ավելի բարձր:
The Clinic-ում յուրաքանչյուր բուժառու մանրակրկիտ հետազոտվում  է՝ ապահովելու բնական և երկարատև արդյունք:

 Մազերի փոխպատվաստման վիրահատությունը իրականացվում է տեղային անզգայացման պայմաններում, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է կիրառվել թեթև հանգստացնող դեղամիջոց՝ լարվածությունը նվազեցնելու համար։
Ընդհանուր անզգայացումը գրեթե չի օգտագործվում ամբողջ աշխարհում, քանի որ անհարմարությունն ընդհանուր առմամբ նվազագույն է ու հեշտ տանելի: Շատ բուժառուներ զարմանում են, թե որքան պարզ և գրեթե անցավ է ամբողջ գործընթացը իրականում։

  • Այո։ Վիրահատության օրը բժիշկը Ձեզ  հետ խորհրդակցում է և միասին որոշում եք մազերի աճի առաջային գիծը և փոխպատվաստման նպատակային հատվածները։
    Ձեր նախասիրությունները միշտ հաշվի են առնվում, սակայն մասնագետը կարող է առաջարկել ուղղումներ, որպեսզի գիծը բնական տեսք ունենա և համապատասխան լինի դեմքի կառուցվածքին։ Եթե ընտրված տարբերակը համապատասխան է բժշկական և գեղագիտական տեսանկյունից, վիրահատությունը կկատարվի դրա համաձայն։

Ոչ։ Բուժառուներին խորհուրդ է տրվում վիրահատությունից առնվազն 3–5 օր առաջ խուսափել ալկոհոլի օգտագործումից։ Ալկոհոլը ազդում է արյունատար անոթների վրա և կարող է ավելացնել արյունահոսությունը միջամտության ընթացքում, ուստի ալկոհոլից զերծ մնալը նպաստում է ավելի անվտանգ և հարթ ընթացող վիրահատությանը։

Այո, մազերի փոխպատվաստումը արդյունավետ և ապացուցված լուծում է մազաթափության համար։  Փոխպատվաստված մազերը սովորաբար սկսում են աճել միջամտությունից մոտավորապես վեց ամիս անց։

Դուք կարող եք կապ հաստատել մեր կլինիկայի հետ հեռախոսով կամ առցանց՝ խորհրդատվություն նշանակելու համար։ Նախնական գնահատման նպատակով կարող եք ուղարկել անհրաժեշտ լուսանկարները կամ անմիջապես այցելել կլինիկա՝ դեմ առ դեմ խորհրդատվության համար։ Մենք գործընթացը դարձնում ենք առավել հարմար, որպեսզի կարողանաք ընտրել Ձեզ  ամենահարմար տարբերակը։

Մեր վիրաբույժները օգտագործում են խոշորացնող գործիքներ՝ գլխամաշկը հստակ տեսնելու համար, ինչը թույլ է տալիս կատարել ճշգրիտ կտրվածքներ՝ առանց վնասելու գոյություն ունեցող մազարմատները։ Ձեր բնական մազերի պաշտպանությունը չափազանց կարևոր է, քանի որ դրանց վնասումը կարող է հանգեցնել ավելորդ մազաթափության և նվազեցնել փոխպատվաստման արդյունավետությունը։

  • Խորհրդատվությունները անցկացվում են անհատապես և կախված են յուրաքանչյուր բուժառուի կարիքներից ու հարցերից։
  • Կլինիկայում անցկացվող դեմ առ դեմ խորհրդատվությունները սովորաբար տևում են 20–40 րոպե։
  • Առցանց խորհրդատվությունները կարող են տևել մի փոքր ավելի երկար, քանի որ բուժառումերը  հաճախ ցանկանում են մանրամասն քննարկել բոլոր հարցերը։
  • Վիրահատությունից առաջ իրականացվող նախավիրահատական խորհրդատվությունները սովորաբար տևում են 15–30 րոպե:
    Մենք յուրաքանչյուր խորհրդատվություն հարմարեցնում ենք այնպես, որ դուք լիովին հասկանաք ընթացակարգը և Ձեր անհատական բուժման պլանը։

Անհրաժեշտ գրաֆտների քանակը յուրաքանչյուր մարդու համար տարբեր է և կախված է ճաղատ հատվածի մակերեսից և դոնորային հատվածի խտությունից։
Օրինակ՝ 5,000 գրաֆտը կարող է ամբողջությամբ չծածկել մեծ ճաղատ մակերես, մինչդեռ 4,000 գրաֆտը կարող է բավարար լինել ավելի փոքր տարածքի համար։ Ամենակարևոր գործոնը դոնորային մազերի խտությունն է, քանի որ հենց դա է որոշում, թե որքան լավ արդյունք  հնարավոր կլինի ստանալ։
Գրաֆտների մեծ քանակը միշտ չէ, որ երաշխավորում է ավելի լավ արդյունք — անհատական պլանավորումը կարևոր նշանակություն ունի։

Մազերի փոխպատվաստումը ընդհանուր առմամբ ցավոտ միջամտություն չէ։ Անզգայացումից հետո բուժառուները գրեթե ոչ մի ցավ չեն զգում, շատերը նույնիսկ քնում են:  Մեր բժշկական թիմը անում է ամեն ինչ՝ ողջ ընթացքում բուժառուի առավելագույն հարմարավետությունն ապահովելու համար։
Մազերի փոխպատվաստումը համարվում է մազաթափության բուժման արդյունավետ և վերջնական լուծում։

  • Մեծամասամբ դեպքերում մազերի փոխպատվաստման ընթացքում պահանջվում է գլխի ամբողջական սափրում։ Սա թույլ է տալիս վիրաբույժին հստակ տեսնել գլխամաշկը և ունենալ ավելի լավ հասանելիություն դոնորային ու փոխպատվաստվող հատվածներին՝ ապահովելով գրաֆտների ճշգրիտ տեղադրումը։
  • Մենք միշտ խնդրում ենք բուժառուներին մինչ կլինիկա գալը չկտրել մազերը։ Սա մեզ հնարավորություն է տալիս ճշգրիտ նշել փոխպատվաստման հատվածները և հստակ տեսնել մազերի նոսրացման գոտիները։ Մազերի կտրումը կամ կարճացումը կատարվելու է մեր թիմի կողմից արդեն կլինիկայում՝ վիրահատությունից  առաջ։

Նախ համոզվեք, որ վստահում եք կլինիկային և Ձեր բժշկին։ Վիրաբույժի հետ լավ հարաբերությունն ու փոխադարձ վստահությունը ամենակարևոր քայլն են հանգիստ զգալու համար, քանի որ հենց նրան եք վստահում վիրահատության իրականացումը։
Նախօրոք պարզաբանեք Ձեզ անհանգստացնող ցանկացած բան։ Եթե լարվածությունը դեռ բարձր է մնում, կլինիկան տրամադրում է  թեթև սեդատիվ  (հանգստացնող) դեղամիջոցներ, որոնք կօգնեն Ձեզ ավելի հանգիստ զգալ վիրահատությանընթացքում։

Օպտիմալ դոնորային հատվածը գլխի ծոծրակային շրջանն  է՝ որը նաև հայտնի է որպես անվտանգ դոնորային գոտի։ Այս հատվածում գտնվող մազերը դիմացկուն են DHT-ի (դիհիդրոտեստոստերոն) հորմոնի ազդեցությանը, ուստի այստեղից վերցված գրաֆտները փոխպատվաստումից հետո չեն թափվում և ապահովում են արդյունք ամբողջ կյանքի համար:

Վիրահատությունից Հետո

Արդյո՞ք Կան Սննդային Սահմանափակումներ Մազերի Փոխպատվաստումից Հետո։

Մազերի փոխպատվաստումից հետո սննդային խիստ սահմանափակումներ գրեթե չկան։ Բուժառուներին խորհուրդ է տրվում առաջին 10 օրում խուսափել ալկոհոլից, իսկ առաջին 3–5 օրերին սահմանափակել շատ կծու կամ աղի սնունդը։

Այո։ Փոխպատվաստումից հետո կարող եք սանրել և ձևավորել Ձեր մազերը ինչպես նախկինում։ Վիրահատությունը  չի վնասում բնական մազերին, ուստի դրանց խնամքը կարող է շարունակվել նույն կերպ, ինչ մինչ վիրահատությունը։

Մենք խորհուրդ ենք տալիս բուժառուներին առնվազն մեկ ամիս չսափրել, չկտրել և չկարճացնել մազերը փոխպատվաստումից հետո։ Սովորաբար մեկ ամիս անց կարելի է մկրատ օգտագործել փոխպատվաստված հատվածում, իսկ սափրող մեքենա՝ դոնորային հատվածում։
Սակայն առաջին երկու–երեք ամիսների ընթացքում խորհուրդ չի տրվում սափրող մեքենա կիրառել փոխպատվաստված գոտում, քանի որ այն կարող է վնասել մաշկը և մազերը։

Այո, կարող եք լոգանք ընդունել, սակայն պետք է խուսափել ջրի դիպչելուց նոր փոխպատվաստված հատվածի վրա։ Պարանոցից ներքև կարող եք լվացվել սովորական ձևով:

Այո, կարող եք։ Մենք խորհուրդ ենք տալիս սպասել 6–8 շաբաթ փոխպատվաստումից հետո, մինչև նոր մազերը սկսեն աճել, և միայն դրանից հետո  ներկել կամ գունավորել դրանք։

Մենք խորհուրդ ենք տալիս բուժառուներին նախօրոք կազմակերպել, որպեսզի ինչ-որ մեկը նրանց ուղեկցի  տուն վիրահատությունից հետո։ Մազերի փոխպատվաստման վիրահատությունը տևում է մոտ 6–8 ժամ և ներառում է դեղամիջոցների կիրառություն, որոնք կարող են առաջացնել հոգնածություն կամ քնկոտություն, ուստի անվտանգության համար խորհուրդ չի տրվում անմիջապես վարել ավտոմեքենա վիրահատությունից հետո

Մինօքսիդիլը պարտադիր չէ, սակայն մենք այն խորհուրդ ենք տալիս անդրոգենետիկ ալոպեցիայով բուժառուներին:  Այն օգնում է նվազեցնել մազերի նոսրացումը և խթանում է դրանց աճը փոխպատվաստումից հետո՝ բարելավելով ընդհանուր արդյունքը։

Այո, մազերի փոխպատվաստումից 10 օր անց կարող եք գլխարկ կրել։ Լավագույնն է ընտրել ազատ նստող գլխարկ, բանդանա կամ շարֆ, որպեսզի ճնշում չգործադրեք փոխպատվաստված հատվածի վրա։

Մինօքսիդիլը պարտադիր չէ, սակայն մենք այն խորհուրդ ենք տալիս անդրոգենետիկ ալոպեցիայով պացիենտներին։ Այն օգնում է նվազեցնել մազերի մանրացումը և խթանում է դրանց աճը փոխպատվաստումից հետո՝ բարելավելով ընդհանուր արդյունքը։

Ոչ, դոնորային հատվածում մազերը չեն վերաճում։ Մազերի փոխպատվաստումը վերաբաշխում է արդեն առկա մազերը՝ նոսրացած հատվածները ծածկելու համար, ինչի արդյունքում դոնորային գոտու խտությունը կարող է նվազել մոտավորապես 20–30%-ով վիրահատությունից հետո։

Գրաֆտները սկսում են ամրանալ արդեն առաջին 24 ժամվա ընթացքում, սակայն վիրահատությունից  հետո 5–10 օր շարունակում են մնալ զգայուն մեխանիկական ներգործությունից: Այդ ժամանակահատվածում կարևոր է խստորեն հետևել վիրահատությունից հետո տրված խնամքի ցուցումներին՝ խուսափել գլխարկներ կրելուց, քնի ընթացքում գրաֆտների վրա ճնշում գործադրելուց և ցանկացած գործողությունից, որը կարող է վնասել գրաֆտները:
Մոտավորապես 10 օր անց գրաֆտները սովորաբար արդեն ապահով կերպով ամրացած են լինում։

Եթե դոնորային հատվածը լիովին ապաքինվել է վիրահատությունից հետո 5 օրվա ընթացքում, հակաբակտերիալ քսուկը ավելորդ է օգտագործել այդ ժամանակահատվածից հետո։

Պանթենոլ սփրեյը պետք է օգտագործվի մոտավորապես 15 օր՝ մինչև բոլոր կեղևիկները լիովին ընկնեն և մաշկը ամբողջությամբ վերականգնվի և մաքրվի:

Առաջին 30 օրերի ընթացքում մազերը պետք է լվանալ ամեն օր։ Առաջին 2 շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է հետևել կլինիկայի կողմից տրված լվացման ցուցումներին՝ պաշտպանելու փոխպատվաստված գրաֆտները և ապահովելու ճիշտ ապաքինում։

Մազերի փոխպատվաստումից հետո առավել անվտանգ է քնել ինքնաթիռի բարձով՝ առնվազն 5 օր:Նախնական ապաքինման շրջանում անհրաժեշտ է խուսափել կողքի վրա պտտվելուց՝ գրաֆտերը պաշտպանելու համար:

Այո, փոքր արյունահոսություն կարող է նկատվել առաջին գիշերը կամ երկրորդ օրը, սովորաբար մի քանի գրաֆտերից։ Սա նորմալ է, այն չի  լինում շարունակական և կարելի է վերահսկել՝ նուրբ սեղմումով։ Հատուկ բուժում սովորաբար անհրաժեշտ չէ։

Ոչ, PRP թերապիան պարտադիր չէ մազերի փոխպատվաստումից հետո։ Այնուամենայնիվ, մենք խորհուրդ ենք տալիս այն, քանի որ այն նպաստում է մազերի վերաճին, նվազեցնում նրանց նոսրացումը և արագացնում գլխամաշկի վերականգնումը միջամտությունից հետո։

PRP թերապիան մազաթափության բոլոր բուժառուների  համար համընդհանուր խորհուրդ չի տրվում, սակայն մեր կլինիկայում այն օգտակար ենք համարում վաղ փուլում մազաթափության կանխման համար։ Վիրահատությունից հետո իրականացվող պարբերական PRP սեանսները՝ 5–6 ամսվա ընթացքում, կարող են բարելավել վերականգնումը և խթանել ավելի արագ մազերի աճը, բարձրացնելով ընդհանուր արդյունքը։

Մազերի փոխպատվաստումից հետո խորհուրդ է տրվում լվանալ գլխամաշկը ամեն օր մեկ ամսվա ընթացքում՝ ապահովելու ճիշտ ապաքինում և հիգիենա:

Խորհուրդ է տրվում վերսկսել  սպորտային պարապմունքները ոչ շուտ, քան միջամտությունից մեկ ամիս անց։

  • Բուժառուների մեծ մասը կարող է  աշխատանքի վերադառնալ 1–2 օր հետո իրենց մազերի փոխպատվաստումից, հատկապես եթե աշխատանքը ֆիզիկապես ծանր չէ։ Միջամտությունը քիչ ինվազիվ է, այնպես որ մեկ-երկու օր հանգիստը սովորաբար բավարար է վերականգնման համար։
    Որոշ բուժառուներ նախընտրում են սպասել ևս մի քանի օր, հիմնականում փոխպատվաստված հատվածի ժամանակավոր կարմրության, կեղևիկների կամ թեթև ծակոտկենության պատճառով, որը կարող է տեսանելի լինել մյուսներին։ Այնուամենայնիվ, բժշկական առումով աշխատանքին վերադառնալու վրա որևէ սահմանափակում չկա, և մեծ մասը առանց խնդիրների վերադառնում է իր սովորական գործունեությանը։

Մազերի փոխպատվաստումը քիչ ինվազիվ միջամտություն է, և վիրահատությունից հետո սեռական ակտիվության վրա որևէ խիստ սահմանափակում չկա։ Բուժառուները  կարող են վերսկսել ինտիմ հարաբերությունները նույնիսկ մի քանի օր անց միջամտությունից, սակայն առաջին օրերին անհրաժեշտ է խուսափել ուժեղ քրտնարտադրությունից և ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից՝ փոխպատվաստված գրաֆտերը պաշտպանելու համար։

Գլուխը պետք է լվանալ միջամտությունից 2–3 օր անց։ Վիրակապը հանվում է նախքան առաջին լվացումը և դրանից հետո կրկին կրելու անհրաժեշտություն չկա։

Դուք կարող եք նորմալ ջրային շիթով  լոգանք ընդունել 10 օր հետո փոխպատվաստումից, քանի որ այդ ժամանակ արդեն գրաֆտերը ամրացված են գլխամաշկում և սովորական լվացումից չեն վնասվի։

Ամեն տեսակ բնական շամպուն առանց սուլֆատների անվտանգ է օգտագործել մազերի փոխպատվաստումից հետո։ Խուսափեք ուժեղ քիմիական բաղադրությամբ շամպուններից և նախապես ստուգեք բաղադրությունը։