Մեր Մասին

about the team
Մեր Մասին

Մազերի Փոխպատվաստում The Clinic-ում

The Clinic-ը մասնագիտացված մազերի փոխպատվաստման կլինիկա է, որը կենտրոնացած է ժամանակակից, անվտանգ և ապացուցողական մազերի վերականգնման լուծումների վրա՝ ինչպես Հայաստանի այնպես էլ արտասահմանի բուժառուների համար։

Չնայած նրան, որ The Clinic-ը պաշտոնապես բացվել է համեմատաբար վերջերս, մեր բժշկական թիմը ունի ավելի քան 11 տարվա փորձ մազերի փոխպատվաստման ոլորտում։ Կլինիկայի հիմնադիրն է պլաստիկ վիրաբույժ Նարեկ Հովհաննիսյամը, ով ավելի քան մեկ տասնամյակ մասնագիտացած է մազերի փոխպատվաստման մեջ և իրականացրել է բազմաթիվ հաջողված վիրահատություններ՝ ապահովելով բնական և երկարաժամկետ արդյունքներ։

Կլինիկայի համահիմնադիրն ու ղեկավարը Նարեկ Հովհաննիսյանի  կինը՝ Մարտա Մուրադովան է, ով նույնպես վիրաբույժ է և ակտիվորեն զբաղվում է մազերի փոխպատվաստմամբ։ Նրանք միասին ստեղծել են The Clinic-ը՝ միավորելով իրենց մասնագիտական փորձը, ընդհանուր տեսլականը և բժշկության հանդեպ սերը։

Նրանց համար այս կլինիկան պարզապես աշխատանք չէ ինչպես իրենք են ասում՝ սա իրենց երկրորդ տունն է, որտեղ ներդրվել են տարիների փորձը, ամբողջ ուժն ու էներգիան։ Նրանք մեծ ուշադրություն են դարձնում յուրաքանչյուր մանրուքի՝ սկսած բժշկական ստանդարտներից մինչև պացիենտի հոգեբանական հարմարավետությունը։

The Clinic-ը ստեղծվել է մեկ հստակ նպատակով՝ Հայաստանում մատուցել միջազգային մակարդակի մազերի փոխպատվաստման ծառայություններ՝ համադրելով առաջատար տեխնոլոգիաները, անհատական մոտեցումը և էսթետիկորեն կատարյալ արդյունքները։

Տեսլական

Մեր մոտեցման հիմքում են բժշկական անվտանգությունը, բաց և թափանցիկ հաղորդակցությունը, ինչպես նաև շարունակական մասնագիտական աջակցությունը բուժման ամբողջ ընթացքում։ Մենք ձգտում ենք, որ յուրաքանչյուր բուժառու զգա վստահություն և հոգատար վերաբերմունք՝ յուրաքանչյուր փուլում։ Մեր տեսլականն է ձևավորել մազերի փոխպատվաստման նոր մշակույթ՝ հիմնված գիտական մոտեցման, էսթետիկ կատարելության և երկարաժամկետ արդյունքների վրա։

Առաքելություն

Մեր գործունեության հիմքում հաճախորդակենտրոն մոտեցումն է։ Մենք մեծ կարևորություն ենք տալիս անհատական բժշկական պլանավորմանը, բաց և թափանցիկ հաղորդակցությանը, ինչպես նաև պատասխանատու ուղեկցմանը բուժման յուրաքանչյուր փուլում։ Մեր նպատակն է ոչ միայն ապահովել բարձրորակ բժշկական արդյունք, այլ նաև նպաստել բուժառուների ինքնավստահության բարձրացմանը և կյանքի որակի բարելավմանը։

Բժիշկներ

Նարեկ Հովհաննիսյան

Պլաստիկ վիրաբույժ

Մարթա Մուրադովա

Դիմածնոտային վիրաբույժ