Հոնքերի Փոխպատվաստում

Ժամանակակից աշխարհում արտաքին տեսքը ունի մեծ դեր, հատկապես սոցիալական ցանցերի ակտիվ զարգացման պայմաններում։ Հոնքերը հանդիսանում են դեմքի կարեւոր տարրերից մեկը և ուղղակիորեն ազդում են դեմքի արտահայտության, սիմետրիայի և ընդհանուր արտաքին ընկալման վրա։

Ընդհանուր առմամբ, հոնքերի մեջ  կարող է լինել  մինչեւ 1200 մազային ֆոլիկուլ, սակայն աճի խնդիրների կամ մազերի կորուստի դեպքում դրանց քանակը կարող է նվազել մինչեւ 200 կամ ավելի  քիչ։ Հոնքերի խտության և ձևի կորուստը կարող է կապված լինել ոչ միայն էսթետիկ պատճառների հետ, այլ նաև՝

  • հիվանդություններով
  • դեղորայքի ընդունմամբ
  • հորմոնալ փոփոխություններով
  • սխալ կամ ագրեսիվ շպարի կիրառմամբ

Այդ պատճառով վերջին 10 տարիների ընթացքում միկրո FUE մեթոդով հոնքերի փոխպատվաստումը դարձել է ամենատարածված էսթետիկ պրոցեդուրաներից մեկը ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում։

Ի՞նչ Է Հոնքերի Փոխպատվաստումը

Հոնքերի փոխպատվաստումը ժամանակակից էսթետիկ միջամտություն  է, որը նպատակ ունի վերականգնել կամ ուղղել հոնքերի ձևն ու խտությունը։ Նախկինում նման խնդիրները լուծում էին միայն կոսմետիկ միջոցներով կամ միկրոտատուաժով, սակայն այդ մեթոդները կարող էին չապահովել բնական և երկարատև արդյունք։

Միկրո‑FUE տեխնոլոգիայի զարգացման արդյունքում հոնքերի փոխպատվաստումը դարձել է լիարժեք և արդյունավետ լուծում։ Միջամտությունը  իրականացվում է տեղային անզգայացությամբ։ Անզգայացման ազդեցությունից հետո վիրահատությունը միանգամայն առանց ցավ է անցնում: 

Վիրահատության  ընթացքում բարակ մազային գրաֆտները, որոնք վերցվում են գլխի ծոծրակային  հատվածից, զգուշորեն փոխպատվաստվում են հոնքերի շրջանում:  Արդյունքում բուժառուն ստանում է բնական հոնքեր՝  բնական խտությամբ, որոնք զգալիորեն ավելի լավ տեսք ունեն, քան տատուաժը։

Ճիշտ հետվիրահատակամ  խնամքի դեպքում հոնքերի փոխպատվաստումը թույլ է տալիս խնդիրը լուծել շատ տարիների համար։

Ինչպե՞ս է անցնում հոնքերի փոխպատվաստումը

Իր բնույթով հոնքերի  փոխպատվաստման վիրահատությունը  նման է գլխի մազերի փոխպատվաստմանը, սակայն պահանջվող գրաֆտների փոքր քանակի պատճառով ավելի քիչ ժամանակ է տևում։ Վիրահատության  միջին տևողությունը կազմում է 2–4 ժամ և իրականացվում է տեղային անզգայացմամբ։

Վիրահատության փուլերը՝

  • Խորհրդատվություն
    • Բժիշկը քննարկում է բուժառուի սպասելիքները վիրահատությունից  և առաջարկում օպտիմալ լուծում՝ հիմնվելով փորձի և դիմագծերի առանձնահատկությունների վրա։
  • Հոնքերի  ձևի պլանավորում
    • Հատուկ  չափման գործիքների օգնությամբ, հաշվի առնելով նաև բուժառուի ցանկությունները, որոշվում է տվյալ դեմքի համար առավել ներդաշնակ հոնքերի ձևը։
  • Անզգայացում
    • Տեղային անզգայացումը կատարվում է գրաֆտների էքստրակցիայից առաջ և նաև գրաֆտների իմպլանտացիայից առաջ։ Դեղերի  ազդեցության ընթացքում բուժառուն  ցավ չի զգում։
  • Գրաֆտների էքստրակցիա 
    • Դոնորային գոտում սափրվում է մի փոքր հատված մազերի միջից, որը հեշտությամբ լինում է թաքցնել այլ  մազերով:  Գրաֆտները դուրս են բերվում միկրո‑FUE մեթոդով։
    • Հոնքերի  փոխպատվաստման ժամանակ գրաֆտերը  մշակում են միկրոսկոպի տակ։ Դա արվում է, որպեսզի՝
  • փոքրացնեն  գրաֆտի չափը (հեռացնեն ավելորդ մաշկն ու հյուսվածքը),
  • յուրաքանչյուր գրաֆտում թողնեն 1 մազ,
  • գրաֆտը դարձնեն ավելի նուրբ և բնական։

Այս ամենի շնորհիվ փոխպատվաստված մազերը բնական տեսք են ունենում, ճիշտ ուղղությամբ են աճում, և հոնքերը ստացվում են խնամված ու գեղեցիկ, առանց հաստ «փնջերի»։

  • Տրանսպլանտացիա
    • Գրաֆտները հնարավորինս կարճ ժամկետում փոխպատվաստվում են նախապես պատրաստված միկրոանցքերում:
  • Հետվիրահատական  վերահսկողություն
    • Բուժառուն  ստանում է մանրամասն ցուցումներ խնամքի վերաբերյալ և վերադառնում է կլինիկա հաջորդ օրը վիրակապության համար: 

Ու՞մ Համար Է Նախատեսված Հոնքերի Փոխպատվաստումը

Հոնքերի փոխպատվաստումը առաջարկվում է՝

  • այն մարդկանց, ում հոնքերը նոսր կամ անհամաչափ են;
  • այն բուժառուներին, ովքեր դժգոհ են հոնքերի  ձևից կամ խտությունից
  • հոնքերի թափվելու դեպքում՝ հիվանդությունների, դեղերով բուժման կամ սխալ դիմահարդարման  պատճառով
  • նրանց, ովքեր կորցրել են հոնքերը վնասվածքների, այրվածքների կամ դժբախտ պատահարների հետևանքով;
  • հոնքերի շրջանում եղած սպիների ծածկման նպատակով։

Այս բոլոր դեպքերում հոնքերի  փոխպատվաստումը հանդիսանում է խնդրի առավել բնական և երկարատև լուծումը։

Հոնքերի Փոխպատվաստումը The Clinic-ում

The Clinic-ում մենք առաջարկում ենք բուժառուներին  իրականությանը համապատասխան և պրոֆեսիոնալ մոտեցում։ Նախավիրահատական  պլանավորումը իրականացվում է փորձառու բժիշկների և բուժառուների  հետ համատեղ, որպեսզի արդյունքը առավելագույնս համապատասխանի  սպասելիքներին և դեմքի անատոմիական առանձնահատկություններին։

Հոնքերի  փոխպատվաստումը միջամտություն  է, որը ուղղակիորեն ազդում է դեմքի արտահայտության վրա, ուստի յուրաքանչյուր մազարմատի  անկյան և աճի ուղղության ճշգրիտ պահպանությունը շատ կարևոր է։ 

The Clinic-ի թիմն ունի մեծ պրակտիկ փորձ և հաջողությամբ իրականացրել է հոնքերի փոխպատվաստման օպերացիաներ` հասնելով բնական և էսթետիկ արդյունքների։

Հոնքերի փոխպատվաստման արժեքների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կապվեք մեզ հետ` մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր  հարցերին։