Մազերի Փոխպատվաստում

Ի՞նչ Է Մազերի Փոխպատվաստումը և Ինչու՞ Է այն Անհրաժեշտ

Մազերի փոխպատվաստումը ժամանակակից բժշկական միջամտություն է, որի նպատակն է վերականգնել մազերը ճաղատ կամ նոսրացած հատվածներում: 

Վիրահատության ընթացքում առողջ մազային ֆոլիկուլները տեղափոխվում են դոնորային գոտուց դեպի այն հատվածները, որտեղ նկատվում է մազերի նոսրացում  կամ ճաղատություն: Այս մոտեցումը թույլ է տալիս ստանալ երկարաժամկետ և բնական արդյունք, քանի որ փոխպատվաստված ֆոլիկուլները կայուն են այն հորմոնների ազդեցությանը, որոնք առաջացնում են մազաթափություն: 

Այս մանրամասն ուղեցույցում դուք կիմանաք՝

  • Մազերի փոխպատվաստման ինչ մեթոդներ գոյություն ունեն (FUE, Sapphire FUE);
  • ԻՆչպե՞ս  է ընթանում վերականգնումը վիրահատությունից  հետո
  • Ի՞նչ  արդյունքների կարելի է սպասել
  • Ինչպե՞ս ճիշտ ընտրել կլինիկա և վիրաբույժ։

Մազերի փոխպատվաստումը համարվում է ալոպեցիայի բուժման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը։ Հայաստանը զբաղեցնում է առաջատար դիրքեր այս ոլորտում շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների, փորձառու մասնագետների և պրոցեդուրաների բարձր հաջողության ցուցանիշների։ 

Ժամանակակից Մեթոդներ Մազերի Փոխպատվաստման

FUE և Sapphire FUE

FUE (Follicular Unit Extraction) մազերի փոխպատվաստումը ժամանակակից, անվտանգ և ամենապահանջված մեթոդներից է մազածածկույթի վերականգնման համար: 

 Այս տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է տղամարդկանց և կանանց մոտ՝ գլխի, ճակատի, գագաթային հատվածի, ինչպես նաև մորուքի և հոնքերի մազերի վերականգնման նպատակով։

Ի՞նչ է FUE մեթոդը

FUE մեթոդի դեպքում մազային ֆոլիկուլները վերցվում են դոնոր գոտուց (սովորաբար ծոծրակ) առանձին-առանձին և փոխպատվաստվում են ճաղատ հատվածներ։ Մեթոդը չի պահանջում վիրահատական կտրվածքներ կամ կարեր, ինչի շնորհիվ նվազագույն է վնասվածքը և արագ է վերականգնումը։

FUE մազերի փոխպատվաստման առավելությունները՝

  • առանց կարերի և սպիների
  • բնական առաջային մազագիծ և բարձր խտություն
  • արագ վերականգնման շրջան
  • երկարատև և կայուն արդյունք

Ինչու՞ ընտրել FUE մազերի փոխպատվաստում

FUE տեխնոլոգիան համարվում է ոսկե ստանդարտ մազերի փոխպատվաստման ոլորտում։ Այն թույլ է տալիս ստանալ առավել բնական արդյունք՝ պահպանելով մազերի բնական աճի ուղղությունը։ Մեթոդը հարմար է ինչպես փոքր, այնպես էլ մեծ ծավալով վիրահատությունների համար։

Արդյունք և վերականգնում

Փոխպատվաստված մազերը սկսում են աճել 2–3 ամիս անց, իսկ վերջնական արդյունքը գնահատվում  է 9–12 ամսվա ընթացքում։ FUE մազերի փոխպատվաստման արդյունքը մշտական է և պահպանվում է տարիներ շարունակ։

Sapphire FUE մեթոդը FUE մազերի փոխպատվաստման տարբերակ է, որի ընթացքում ընդունող հատվածում միկրոանցքերի ձևավորման համար կիրառվում են հատուկ սափֆիրից  պատրաստված գործիքներ: 

Շափֆիրային  գործիքների բարձր ճշգրտության շնորհիվ ապահովվում է՝

  • մաշկի նվազագույն վնասում
  • արագ ապաքինում
  • մազերի բարձր խտություն
  • առավել բնական և էսթետիկ արդյունք

Sapphire FUE մազերի փոխպատվաստումը համարվում է ամենաժամանակակից տեխնոլոգիաներից մեկը, որը թույլ է տալիս ստանալ երկարատև արդյունք՝ առանց կարերի և տեսանելի սպիների։

Տերմիններ Մազերի Փոխպատվաստման Վերաբերյալ

  • Գրաֆտներ — ֆոլիկուլային միավորներ, որոնք պարունակում են 1-ից 6 մազ
  • Դոնորային գոտի — գլխի հետևի և կողմնային հատվածներ
  • Ռեցիպիենտ գոտի — մազերի նոսրացման կամ ալոպեցիայի հատվածներ
  • Շոկային մազաթափություն — մազերի ժամանակավոր կորուստ վիրահատությունից հետո 

Վիրահատությունը իրականացվում է տեղային անզգայացմամբ և չի պահանջում հոսպիտալացում։

Ինչո՞ւ Ընտրել Մազերի Փոխպատվաստումը

Հիմնական  առավելությունները՝

  • կայուն արդյունք
  • բնական արտաքին տեսք
  • վերականգնումից հետո նվազագույն խնամք
  • միջամտության հետքերը գրեթե անտեսանելի են
  • Բարձր արդյունավետություն անգամ արտահայտված ալոպեցիայի դեպքում։

Երկարաժամկետ հեռանկարում մազերի փոխպատվաստումը հաճախ ավելի շահավետ է, քան շարունակական դեղորայքային կամ կոսմետիկական թերապիաները։

Անհատական Մոտեցում Բուժառուին

Մազերի Փոխպատվաստման Մասնագիտացված  կլինիկան միշտ՝

  • որոշում է մազաթափության պատճառը
  • գնահատում է դոնորային գոտու վիճակը
  • մշակում անհատական բուժման պլան
  • ընտրում է օպտիմալ մեթոդը, գրաֆտների քանակը և ժամկետները։

Անհատական մոտեցումը հաջողված  և կանխատեսելի արդյունքի բանալին է։

Դոնորային Գոտի՝ Նրա Դերն Ու Խնամքը

Դոնորային գոտին պարունակում է ֆոլիկուլներ, որոնք դիմացկուն են DHT հորմոնի ազդեցությանը։ Այս շրջանի մազերի որակը ուղիղ ազդեցություն ունի փոխպատվաստման վերջնական արդյունքի վրա։ Բժիշկի խորհուրդների պահպանումը նախա և հետվիրահատակն շրջանում ապահովում է արագ ապաքինում և գրաֆտների բարձր ընդունողականություն։​

Ինչպե՞ս Ընտրել Կլինիկան

Կլինիկա ընտրելիս կարևոր է հաշվի առնել՝

  • վիրաբուժի փորձն ու որակավորումը
  • բուժառուների  իրական արդյունքները 
  • առաջ/հետո լուսանկարները
  • բժշկական լիցենզիաների և հավաստագրերի  առկայությունը
  • արդիական սարքավորումն ու սանիտարական մաքուր պայմանները

Բուժառուների հիմնական Սխալները

  • միայն ցածր արժեքի հիմքով կլինիկա ընտրել
  • չափազանց բարձր կամ իրականության չհամապատասխանող սպասելիքներ ունենալ
  • չափազանց վաղ տարիքում փոխպատվաստում իրականացնել՝ մազաթափության անվերահսկելիության պայմաններում։

Շնորհիվ փորձի, ժամանակակից տեխնոլոգիաների և հարյուրավոր  հաջողված վիրահատությունների  համադրության՝ Hair Transplant by The Clinic-ը համարվում է մազերի փոխպատվաստման առաջատար կենտրոններից մեկը Հայաստանում։

Հաճախ Տրվող Հարցեր
Վիրահատությունն Արդյոք Ցավո՞տ Է

Պրոցեդուրան իրականացվում է տեղային անզգայացմամբ, անհանգստությունը նվազագույնն է։

 

Սովորաբար 3–5 օրից։

 

Այո, ժամանակակից մեթոդները ապահովում են առավելագույնս բնական արդյունք։

 

Այո, փոխպատվաստված ֆոլիկուլները դիմացկուն են DHT‑ին։

 

Պրոցեդուրայից 10 օր անց։

 

Ժամանակակից տեխնոլոգիաներ և մինչև 70% ցածր արժեք համեմատած այլ երկրների։

 

Կլինիկան առանձնանում է՝

  • առաջադեմ մեթոդների կիրառմամբ;
  • բարձր որակավորումներ ունեցող վիրաբույժներով;
  • ավելի քան 12 տարվա փորձով;
  • ավելի քան 30 երկրներից եկած հիվանդներով։
 
  • VIP տրանսֆեր
  • հանգիստ եվ հյուրանոցում բնակություն
  • նախնական և կրկնակի խորհրդատվություններ
  • օպերացիա պրոֆիլային մասնագետների կողմից
  • դեղորայք և խնամքի միջոցներ
  • շարունակական հետօպերատիվ ուղեկցում