PRP Մազերի Բուժում

PRP (Platelet-Rich Plasma) պլազմոթերապիան մազաթափության ժամանակակից և արդյունավետ բուժման մեթոդ է ,որը լայնորեն կիրառվում է Հայաստանում։ Մեթոդը հիմնված է բուժառուի սեփական արյան թրոմբոցիտներով հարուստ պլազմայի օգտագործման վրա, որը խթանում է մազերի աճը, ամրացնում մազարմատները և դանդաղեցնում մազաթափությունը։

Եթե դուք փնտրում եք մազաթափության բուժում Հայաստանում ապա , PRP պլազմոթերապիան համարվում է ամենաարդյունավետ ոչ վիրահատական լուծումներից մեկը։

Ի՞նչ է PRP թերապիան մազերի համար

PRP թերապիան ներարկումային միջամտություն է, որի ընթացքում բուժառուի երակից վերցվում է փոքր քանակությամբ արյուն, մշակվում ցենտրիֆուգայում և ստացվում է թրոմբոցիտներով հարուստ պլազմա։ Այն ներարկվում է գլխամաշկ՝ ակտիվացնելով մազարմատների վերականգնումը։

Թրոմբոցիտները պարունակում են աճի գործոններ, որոնք՝

  • խթանում են մազերի աճը
  • ուժեղացնում են մազարմատները
  • բարելավում են գլխամաշկի արյան շրջանառությունը
  • դանդաղեցնում են մազաթափությունը

Պլազմոթերապիա մազաթափության դեմ

Պլազմոթերապիան արդյունավետ է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։ Այն կիրառվում է տարբեր տեսակի մազաթափությունների դեպքում և հաճախ նշանակվում է որպես առաջնակի բուժում։

Հարմար է հետևյալ դեպքերում՝

  • Անդրոգենային ալոպեցիա
  • Դիֆուզ մազաթափություն
  • Մազերի բարակում և թուլացում
  • Հորմոնալ մազաթափություն
  • Սթրեսից հետո մազաթափություն
  • Մազերի փոխպատվաստումից հետո վերականգնում

PRP պազմոթերապիան մազերի համար

Առավելությունները՝ 

  • Բնական մեթոդ (օգտագործվում է սեփական պլազման)
  • Անվտանգ և ոչ վիրահատական
  • Կարճ վերականգնողական շրջան
  • Ալերգիայի նվազագույն ռիսկ
  • Տեսանելի արդյունք արդեն առաջին սեանսից հետո
  • Համատեղելի է մազերի փոխպատվաստման հետ

PRP թերապիան համարվում է լավագույն ընտրություններից մեկը նրանց համար, ովքեր ցանկանում են կանգնեցնել մազաթափությունը առանց վիրահատության։

Ինչպե՞ս է կատարվում PRP պրոցեդուրան

PRP մազերի պրոցեդուրան ներառում է մի քանի փուլ․

  1. Արյուն վերցնել  (10–20 մլ)
  2. Պլազմայի առանձնացում ցենտրիֆուգայով
  3. Գլխամաշկի նախապատրաստում
  4. Պլազմայի միկրոներարկում գլխամաշկ

Պրոցեդուրան տևում է մոտ 30–40 րոպե և չի պահանջում հոսպիտալացում։

Քանի՞ PRP պրոցեդուրա է անհրաժեշտ:

Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում՝

  • 3–6 սեանս 3–4 շաբաթ ընդմիջումով
  • Պահպանողական PRP՝ 3–6 ամիսը մեկ

Սեանսների քանակը որոշվում է բժշկի կողմից՝ կախված մազաթափության աստիճանից։

PRP արդյունքներ

Առաջին արդյունքները նկատվում են 2–4 շաբաթ անց․

  • Մազաթափության նվազում
  • Նոր մազերի աճ
  • Մազերի խտության ավելացում
  • Մազերի առողջ տեսք

Լիարժեք արդյունքը ձևավորվում է մի քանի ամսվա ընթացքում։

Վերականգնում PRP-ից հետո

PRP մազերի պրոցեդուրան չի պահանջում երկար վերականգնում։ Հնարավոր է թեթև կարմրություն կամ զգայունություն 1–2 օր։

Խորհուրդ է տրվում՝

  • 24 ժամ չլվանալ մազերը
  • 2–3 օր խուսափել սաունայից և արևից
  • Չօգտագործել ագրեսիվ մազերի միջոցներ

Սկիզբ Դրեք Ձեր Prp Մազերի Բուժման Ուղևորությունը The Clinic-ում

Եթե նկատում եք նոսրացում, մազաթափության աճ կամ աստիճանական խտության նվազում, PRP մազերի բուժումը Հայաստանում առաջարկում է բժշկորեն ուղղորդվող լուծում առանց շտապում վիրահատության:

The Clinic-ում բուժումը անհատականացված, թափանցիկ է և հիմնված ձեր բիոլոգիայի ու նպատակների վրա՝ ոչ թե ընդհանուր նորմատիվների: