Նախքան մազերի փոխպատվաստումը բուժառուների մեծ մասի մոտ առաջանում են միևնույն հարցերը՝
Ի՞նչ է անհրաժեշտ անել մազերի փոխպատվաստումից առաջ և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել վիրահատությանը։
Եթե դուք նախկինում երբեէ մազերի փոխպատվաստման վիրահատություն չեք ունեցել ապա անհանգստությունը լիովին բնական է։ Անորոշությունը հաճախ առաջացնում է լարվածություն և կասկածներ։
«The Clinic» բժշկական կենտրոնը պատրաստել է մանրամասն նախավիրահատական ուղեցույց՝ այդ անհանգստությունները նվազեցնելու և Ձեզ ավելի վստահ զգալու համար։ Նախապատրաստման բոլոր փուլերին և բուն վիրահատությանը ծանոթ լինելը թույլ է տալիս, որ մազերի փոխպատվաստումը տեղի ունենա հնարավորինս անվտանգ պայմաններում և ապահովի բարձրորակ, բնական արդյունք։
Մազերի փոխպատվաստման հաջողության ամենակարևոր գործոններից մեկը վստահելի և պրոֆեսիոնալ կլինիկայի ընտրությունն է։ Բժիշկների փորձը, բժշկական մոտեցումը և կիրառվող տեխնոլոգիաները անմիջականորեն ազդում են վիրահատության վերջնական արդյունքի վրա։
Խորհուրդ է տրվում նախապես ուսումնասիրել մազերի փոխպատվաստմամբ զբաղվող կլինիկաները, համեմատել կիրառվող մեթոդները, իրական բուժառուների արդյունքներն ու բժշկական կենտրոնի հեղինակությունը։
Ծանոթացեք կլինիկայի պաշտոնական կայքին և էջերին սոցիալական ցանցերում։ Այդ հարթակներում սովորաբար հրապարակվում են․
Ուշադրություն դարձրեք տեղեկատվության հավաստիությանը և բուժառուների իրական պատմություններին։ Հրապարակումների տակ թողած մեկնաբանությունները հաճախ տալիս են անկեղծ պատկերացում կլինիկայի աշխատանքի որակի մասին։
Վստահելի կլինիկան ապահովում է ոչ միայն պրոֆեսիոնալ բուժում, այլ նաև թափանցիկ հաղորդակցություն, ճիշտ նախապատրաստում և հնարավորինս բնական արդյունք։
Մինչ վիրահատությունը խորհուրդ չի տրվում ինքնուրույն սափրել մազերը։ Սափրման անհրաժեշտությունը կախված է մազերի փոխպատվաստման ընտրված մեթոդից։
Մազերի երկարությունը պահպանելը թույլ է տալիս բժշկին՝
Մազերի կարճացումը կամ սափրումը իրականացվում է հենց կլինիկայում՝ բժշկական պլանավորման փուլից հետո։
Մինչ մազերի փոխպատվաստումը խորհուրդ է տրվում թեթև նախաճաշ։
Եթե ունեք հատուկ սննդային նախասիրություններ (բուսակերություն, ալերգիաներ և այլն), անպայման նախապես տեղեկացրեք կլինիկային։
Տեղեկացրեք բժշկին Ձեր առողջական վիճակի և ընդունվող դեղամիջոցների մասին
Այս տեղեկատվությունը չափազանց կարևոր է վիրահատության անվտանգության համար։ Անպայման զգուշացրեք բժշկին, եթե ունեք՝
Մազերի փոխպատվաստման վիրահատությունից առաջ բոլոր բուժառուները պարտավոր են հանձնել բժշկական հետազոտություններ։ Սա նախապատրաստական պարտադիր փուլ է, որը թույլ է տալիս ապահովել վիրահատության առավելագույն անվտանգությունը։
The Clinic-ը նախապես յուրաքանչյուր բուժառուի տրամադրում է անհրաժեշտ բոլոր նախավիրահատական հետազոտությունների ամբողջական ցուցակը։ Նրանց արդյունքները օգնում են բժշկին․
Հետազոտությունների արդյունքները չներկայացնելու դեպքում մազերի փոխպատվաստման վիրահատությունը չի իրականացվում։
Եթե բուժառուն ունի քրոնիկ հիվանդություններ կամ հետազոտություններում հայտնաբերվում են շեղումներ, բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ և/կամ տեղափոխել վիրահատության օրը։
Վիրահատությունից մեկ շաբաթ առաջ անհրաժեշտ է դադարեցնել հետևյալ դեղամիջոցների ընդունումը՝
Կարևոր է՝
Մինչ որևէ դեղամիջոցի ընդունումը սկսելը կամ դադարեցնելը անպայման խորհրդակցեք Ձեր բժշկի հետ։
Ալկոհոլի օգտագործումը անհրաժեշտ է դադարեցնել մազերի փոխպատվաստումից առնվազն 24 ժամ առաջ: Ալկոհոլը կարող է ազդել անզգայացման ազդեցության վրա և բարձրացնել արյունահոսության ռիսկը։ Ինչպես նաև խորհուրդ չի տրվում օգտագործել ալկոհոլ վիրահատությունից հետո 10–14 օրվա ընթացքում։
Մազերի փոխպատվաստման օրը ցանկալի է կրել հագուստ՝
Սա կօգնի խուսափել անհարմարությունից և պաշտպանել փոխպատվաստված գոտին վիրահատությունից հետո։