Մազեի Փոխպատվաստումից Առաջ

Նախքան  մազերի փոխպատվաստումը  բուժառուների մեծ մասի  մոտ առաջանում են միևնույն հարցերը՝
Ի՞նչ է անհրաժեշտ անել մազերի փոխպատվաստումից առաջ և ինչպե՞ս  ճիշտ նախապատրաստվել վիրահատությանը։

Եթե դուք նախկինում երբեէ մազերի փոխպատվաստման վիրահատություն չեք ունեցել ապա  անհանգստությունը լիովին բնական է։ Անորոշությունը  հաճախ առաջացնում է լարվածություն և կասկածներ։

«The Clinic» բժշկական  կենտրոնը պատրաստել է մանրամասն նախավիրահատական ուղեցույց՝ այդ անհանգստությունները նվազեցնելու և Ձեզ ավելի վստահ զգալու համար։ Նախապատրաստման բոլոր փուլերին  և բուն վիրահատությանը  ծանոթ լինելը թույլ է տալիս, որ մազերի փոխպատվաստումը տեղի ունենա հնարավորինս անվտանգ պայմաններում և ապահովի բարձրորակ, բնական արդյունք։

Մասնագիտացված Կլինիկայի Ընտրություն

Մազերի փոխպատվաստման հաջողության ամենակարևոր գործոններից մեկը վստահելի և պրոֆեսիոնալ կլինիկայի ընտրությունն է։ Բժիշկների փորձը, բժշկական մոտեցումը և կիրառվող տեխնոլոգիաները անմիջականորեն ազդում են վիրահատության վերջնական արդյունքի վրա։

Խորհուրդ է տրվում նախապես ուսումնասիրել մազերի փոխպատվաստմամբ զբաղվող կլինիկաները, համեմատել կիրառվող մեթոդները, իրական բուժառուների արդյունքներն ու բժշկական կենտրոնի հեղինակությունը։

Ուսումնասիրեք Կլինիկան Կայքում ԵՎ Սոցիալական Ցանցերում

Ծանոթացեք կլինիկայի պաշտոնական կայքին և էջերին սոցիալական ցանցերում։ Այդ հարթակներում սովորաբար հրապարակվում են․

  • մազերի փոխպատվաստումից առաջ և հետո արված բուժառուների  լուսանկարներ
  • իրական արդյունքների օրինակներ
  • բուժառուների  կարծիքներ և մեկնաբանություններ

Ուշադրություն դարձրեք տեղեկատվության հավաստիությանը և բուժառուների  իրական պատմություններին։ Հրապարակումների տակ թողած մեկնաբանությունները հաճախ տալիս են անկեղծ պատկերացում կլինիկայի աշխատանքի որակի մասին։

Վստահելի կլինիկան ապահովում է ոչ միայն պրոֆեսիոնալ բուժում, այլ նաև թափանցիկ հաղորդակցություն, ճիշտ նախապատրաստում և հնարավորինս բնական արդյունք։

Պե՞տք Է Արդյոք Սափրել Մազերը Մինչ Փոխպատվաստումը

Մինչ վիրահատությունը խորհուրդ չի տրվում ինքնուրույն սափրել մազերը։ Սափրման անհրաժեշտությունը կախված է մազերի փոխպատվաստման ընտրված մեթոդից։

Մազերի երկարությունը պահպանելը թույլ է տալիս բժշկին՝

  • ճիշտ պլանավորել առաջային մազագիծը
  • սահմանել շտկման ենթակա գոտիները
  • գնահատել մազերի խտությունն ու աճի ուղղությունը

Մազերի կարճացումը կամ սափրումը իրականացվում է հենց կլինիկայում՝ բժշկական պլանավորման փուլից հետո։

Կարելի՞ Է Նախաճաշել Վիրահատությունից Առաջ

Մինչ մազերի փոխպատվաստումը խորհուրդ է տրվում թեթև նախաճաշ։

  • Անհրաժեշտ  է խուսափել
    ճարպային սննդից
  • շատ ծանր կերակրատեսակներից

Եթե ունեք հատուկ սննդային նախասիրություններ (բուսակերություն, ալերգիաներ և այլն), անպայման նախապես տեղեկացրեք կլինիկային։

Տեղեկացրեք բժշկին Ձեր  առողջական վիճակի և ընդունվող դեղամիջոցների մասին

Այս տեղեկատվությունը չափազանց կարևոր է վիրահատության անվտանգության համար։ Անպայման զգուշացրեք բժշկին, եթե ունեք՝

  • ալերգիաներ
  • արյան մակարդման խանգարումներ
  • ասթմա
  • բարձր զարկերակային ճնշում
  • շնչառական խնդիրներ
  • շաքարային դիաբետ
  • պսորիազ
  • ցանկացած քրոնիկ հիվանդություն

Պարտադիր Հետազոտություններ Մազերի Փոխպատվաստումից Առաջ

Մազերի փոխպատվաստման վիրահատությունից առաջ բոլոր բուժառուները  պարտավոր են հանձնել բժշկական հետազոտություններ։ Սա նախապատրաստական պարտադիր փուլ է, որը թույլ է տալիս ապահովել վիրահատության առավելագույն անվտանգությունը։

The Clinic-ը նախապես յուրաքանչյուր բուժառուի տրամադրում է անհրաժեշտ բոլոր նախավիրահատական հետազոտությունների  ամբողջական ցուցակը։ Նրանց արդյունքները օգնում են բժշկին․

  • գնահատել ընդհանուր առողջական վիճակը
  • ստուգել արյան մակարդման ցուցանիշները
  • նույնականացնել հնարավոր հակացուցումները
  • կատարել անվտանգ անզգայացում
  • նվազեցնել բարդությունների ռիսկը վիրահատության ընթացքում և հետո

Հետազոտությունների  արդյունքները չներկայացնելու դեպքում մազերի փոխպատվաստման վիրահատությունը չի իրականացվում։

Եթե բուժառուն ունի քրոնիկ հիվանդություններ կամ հետազոտություններում  հայտնաբերվում են շեղումներ, բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ և/կամ տեղափոխել վիրահատության օրը։

Դեղամիջոցներ, Որոնք Անհրաժեշտ Է Դադարեցնել Մազերի Փոխպատվաստումից 7 Օր Առաջ

Վիրահատությունից մեկ շաբաթ առաջ անհրաժեշտ է դադարեցնել հետևյալ դեղամիջոցների ընդունումը՝

  • Ասպիրին
  • Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ
  • B և E խմբի վիտամիններ
  • Անտիկոագուլյանտներ 
  • Իբուպրոֆեն
  •  Եթե դուք ընդունում եք այլ դեղամիջոցներ, որոնք այս ցուցակում նշված չեն, անպայման տեղեկացրեք դրանց մասին բժշկին՝ մինչ վիրահատության օրվա նշանակումը։

Կարևոր է՝

  • Եթե օգտագործում եք Ֆինաստերիդ  (մազերի աճը խթանող հորմոններ) դադարեցնելը պարտադիր չէ
  • Մինօքսիդիլն  անհրաժեշտ է դադարեցնել վիրահատությունից 7 օր առաջ և վերականգնել ընդունումը՝ միջամտությունից 14 օր անց

Մինչ որևէ դեղամիջոցի ընդունումը սկսելը կամ դադարեցնելը անպայման խորհրդակցեք Ձեր  բժշկի հետ։

Ալկոհոլի Օգտագործումը Մինչ Վիրահատությունը

Ալկոհոլի օգտագործումը անհրաժեշտ է դադարեցնել  մազերի փոխպատվաստումից առնվազն 24 ժամ առաջ: Ալկոհոլը կարող է ազդել անզգայացման ազդեցության վրա և բարձրացնել արյունահոսության ռիսկը։ Ինչպես նաև խորհուրդ չի տրվում  օգտագործել ալկոհոլ վիրահատությունից հետո 10–14 օրվա ընթացքում։

Ընտրեք Հարմար Հագուստ Վիրահատության Օրը

Մազերի փոխպատվաստման օրը ցանկալի է կրել հագուստ՝

  • կոճակներով կամ շղթայով
  • որը հեշտ է հանել՝ առանց գլխամաշկին դիպչելու

Սա կօգնի խուսափել անհարմարությունից և պաշտպանել փոխպատվաստված գոտին վիրահատությունից հետո։